Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին


Իրանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

  • 05-07-2022 12:32:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։
 
Այս մասին, հայտարարել Է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆայսալ Միքդատի հետ հանդիպման ժամանակ:
 
Տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
 
Իրանցի նախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:
 
«Հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-նշել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը:
 
«Ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի համար»,-ասել է։
 
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր Թուրքիային Սիրիա նոր ներխուժում ծրագրելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը