Բաքվի մետրոյում տղամարդը կացնով սպառնացել է սպանել նրան, ով «հոնքերը կհանի և իրեն կնոջ պես կպահի»

Բաքվի մետրոյում տղամարդը կացնով սպառնացել է սպանել նրան, ով «հոնքերը կհանի և իրեն կնոջ պես կպահի»

  • 05-07-2022 19:44:45   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am TikTok սոցիալական ցանցի և Telegram-ի տիրույթում հայտնվել են տեսանյութեր, որոնք արվել են հուլիսի 5-ին՝ Բաքվի մետրոյում միջին տարիքի տղամարդու կողմից, որը սպառնացել է կտրել ցանկացած մեկի գլուխը, ով իրեն կնոջ պես կպահի։ Ենթադրվում է, որ խոսքը միասեռականների մասին է, գրում է minval.az-ը։
 
Տղամարդը տեսախցիկին ցուցադրել է տոպրակի մեջ փաթաթված առարկա և հայտարարել, որ իր ձեռքում կացին կա, իսկ ինքը գտնվում է Բաքվի մետրոյում։
 
«Ես երդվում եմ Աստծով. կսպանեմ նրան, ով Բաքվում հոնքերը կհանի և իրեն կնոջ պես պահի»,- ԼԳԲՏ ներկայացուցիչներին զգուշացրել է տղամարդը:
 
«Ես դեմ եմ, որ այդ մարդիկ ապրեն Ադրբեջանում։ Տղամարդը պետք է տղամարդու պես ապրի», – եզրափակել է Բաքվի բնակիչը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը