«ԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ» նկարչական 5-րդ հոբելյանական սիմպոզիումն Արցախում կազմակերպելու համար հայտարարում ենք դրամահավաք
08-07-2022 10:20:25 | Հայաստան | Հասարակություն
«ԴԻԶԱԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ» նկարչական 5-րդ հոբելյանական սիմպոզիումն Արցախում կազմակերպելու համար հայտարարում ենք դրամահավաք։
«Դիզակի գույները» սիմպոզիումը երեք անգամ կազմակերպվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ 2017, 2018 և 2019 թվականներին։
2020թ՝ նախ համավարակի, ապա 44-օրյա պատերազմի պատճառով սիմպոզիում չի կազմակերպվել։
2020թ պատերազմի արդյունքում Հադրութի շրջանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։
Կտավների մեծ մասը մնաց Հադրութում։ Փրկված 26 կտավներ այժմ մշտական ցուցադրության են Երևան քաղաքում՝ «ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնում։
2021թ. հուլիսի 5-12-ն Արցախում կազմակերպվել է «Դիզակի գույները» 4-րդ սիմպոզիումը։
Արցախում 5-րդ հոբելյանական սիմպոզիում կազմակերպելու համար մեր կազմակերպությունն ունի դրամական աջակցության կարիք՝ Հադրութում ձևավորված մշակութային ավանդույթները պահպանելու համար։
Ծրագրի մասին առավել մանրամասն՝ https://hy.wikipedia.org/.../%D4%B4%D5%AB%D5%A6%D5%A1%D5...։