Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր


Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

  • 26-07-2022 18:06:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այրվածքաբանության ազգային կենտրոն այրվածքնեւով  տեղափոխված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
 
Հարցին՝ որն է հրդեհի բռնկման պատճառը, Արամ Թորոսյանը նշեց․
 
«Մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանից կայծից է բռնկվել, հրդեհը մարելու ընթացքում էլ ստացել է այրվածքները»,- ասաց նա։
 
Առողջապահության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Զինծառայողի մոտ առկա են 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածներ։
 
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play