Հպարտ եմ, որ ծառայում եմ Հրազդանին. Սևակ Միքայելյանն ուղերձ է հղել համաքաղաքացիներին՝ նվիրված քաղաքի տոնին


Հպարտ եմ, որ ծառայում եմ Հրազդանին. Սևակ Միքայելյանն ուղերձ է հղել համաքաղաքացիներին՝ նվիրված քաղաքի տոնին

  • 27-07-2022 17:38:28   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը շնորհավորել է իր համաքաղաքացիներին Հրազդանի տոնին նվիրված:
 
Միքայելյանի ուղերձում մասնավորապես նշվում է.«Սիրելի՛ հրազդանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր հարազատ քաղաքի հիմնադրման 63 ամյակի կապակցությամբ: 
 
Հրազդանն այսօր հաստատուն քայլերով զարգանում և առաջ է գնում: Վերջին տարիներին մեզ հաջողվել է լուծել տարիների ընթացքում կուտակված բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ: Ճիշտ է` անելիքներ դեռ շատ կան, բայց բազմաթիվ են նաև իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ մեր քաղաքը նոր շունչ է ստացել, զարգացել և գեղեցկացել է: Ընթացող լայնամասշտաբ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է մեր հարազատ քաղաքը:
 
Հպարտ եմ, որ ծառայում եմ Հրազդանին և հրազդանցուն: Վստահեցնում եմ, որ անելու եմ հնարավորն ու անհնարինը` այս տարիների ընթացքում ձեռք բերած հաջողություններն օրեցօր կրկնապատկելու և մեր հարազատ քաղաքը ժամանակակից, բարեկեցիկ և հանրապետությունում առաջատար դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա աշխատանքով նպաստում են քաղաքի զարգացմանն ու առաջընթացին:
 
Կրկին շնորհավորում եմ մեր հարազատ քաղաքի հիմնադրման 63 ամյակի առթիվ և մաղթում եմ ձեզ բարեկեցություն, երջանկություն, համերաշխություն և ամենայն բարիք, իսկ մեր հարազատ քաղաքին` նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Շնորհավոր տոնդ, Հրազդա՛ն: Շնորհավոր տոնդ, սիրելի՛ հրազդանցի»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն