Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  • 27-07-2022 17:32:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
 
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի, 30-31-ի, օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
 
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
 
Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play