Օնլայն տաքսիների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի 100 դրամ պետական տուրք


Օնլայն տաքսիների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի 100 դրամ պետական տուրք

  • 27-07-2022 19:09:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի պետական տուրք։
 
Ըստ նախագծի՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար կգանձվի բազային տուրքի (1000 դրամ) 0,1-ապատիկի չափով գումար, այսինքն՝ 100 դրամ։
 
Պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play