Աղվան Հովսեփյանը տեղափոխվեց հիվանդանոց


Աղվան Հովսեփյանը տեղափոխվեց հիվանդանոց

  • 28-07-2022 12:29:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armlife.am ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյանի բժշկական կենտրոն։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը՝ նշելով, որ դրանով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատական նիստին։
 
Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել։ Այս պահին դատարանում քննարկվում է փորձագետներ ներգրավելու միջնորդությունը, ինչը պարտադիր է՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն սկսելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play