Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը հրկիզել է համագյուղացու ավտոմեքենան


Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը հրկիզել է համագյուղացու ավտոմեքենան

  • 29-07-2022 18:29:53   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 24-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում: Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:
 
Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը:
 
Փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենան հրկիզողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն