100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար. «Ժողովուրդ»


100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար. «Ժողովուրդ»

  • 30-07-2022 16:33:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:
 
Այսպիսով, օրենքը գուցե ընդունվի, իսկ ո՞վ կամ ովքե՞ր պետք է վերահսկեն այն: Օրինակ՝ փողոցում հանդիպած զինվորական հագուստով շուռնուխցուն ո՞վ, ի՞նչ խղճով պետք է տուգանի, եթե մարդը ապրում է մի գյուղում, որը կիսով չափ զավթված է ադրբեջանցիների կողմից:
 
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը