Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ


Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

  • 01-08-2022 12:04:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
 
«Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք»։
 
Ըստ հաղորդագրության՝ անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ պատճառ կամ հիմնավորում չեն բերել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play