Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից


Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից

  • 01-08-2022 12:54:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն Ստամբուլ պետք է ժամանի վաղը՝ օգոստոսի 2-ին:
 
Ստամբուլի մերձակայքում գտնվող ծովային հսկողության կետում ստուգումից հետո նավը կանցնի Բոսֆորի նեղուցով և կուղևորվի դեպի նպատակակետ:
 
Բեռնատար նավը տեղափոխում է ավելի քան 26 հազար տոննա հացահատիկ: Միջանցքի անվտանգությունն ապահովում են ՄԱԿ-ը և Թուրքիան։ Նավը կուղեկցեն դրոններ։ Բացի այդ, Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչներն արբանյակների միջոցով կհետևեն հացահատիկով նավերի անցմանը։
 
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը հաստատել է Օդեսայի նավահանգստից նավի մեկնելու մասին տեղեկությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը