Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 3 ռումբ, գնդիկաբեկորային 4 ավիառումբ


Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է հրթիռակասետային 3 ռումբ, գնդիկաբեկորային 4 ավիառումբ

  • 01-08-2022 13:14:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 576 ահազանգ, որից 58-ը՝ արտակարգ:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 10 և սոցիալ-կենցաղային՝ 9 կանչ:
Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն նվազել է հրդեհների քանակը, գրանցված հրդեհի չորս դեպքից երեքը բռնկվել է չոր խոտատարածքում, մեկը՝ ավտոմեքենայում:
 
Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
 
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 3 դռան բացում, 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություններ, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչի:
 
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ նշված ժամանակահատվածում ստացվել է մեկ ահազանգ, փրկարարները ժամանակին մեկնել են պատահարի վայր, տուժած քաղաքացիներին ցուցաբերել առաջին օգնություն և, համագործակցելով շտապ օգնության հետ, տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություններ:
 
Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը հայտնաբերել ու թունավոր սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք:
 
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ:
 
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 61 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 67 ական և գնդիկաբեկորային 4 ավիառումբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը