ISW. Ռուսական զորքերը պայմաններ են ստեղծում Խարկովի վրա հարձակման համար
01-08-2022 13:30:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ռուսական զորքերը վերսկսել են տեղայնացված ցամաքային հարձակումները Իզյումից հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք և կարող են պայմաններ ստեղծել Խարկովի շրջանից ավելի արևմուտք կամ Խարկովի ուղղությամբ հարձակողական գործողությունների համար, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները նոր զեկույցում:
«Ռուսական ուժերը մի քանի ամիս դիրքեր են պահպանում Բալակլիայի և Վելիկայա Կամիշևախայի շրջակայքում և կարող են օգտագործել այս երկու շրջանները որպես հարձակողական գործողության ցատկահարթակ»,- գրում են փորձագետները։
Նրանց կարծիքով, ռուսաստանյան ուժերը դժվար թե կարողանան գրավել Խարկովի մարզը կամ գրավել Խարկովը` Ուկրաինայի երկրորդ բնակչությամբ քաղաքը, հաշվի առնելով Դոնբասում առաջխաղացման տեմպերը և նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները:
Ռուսական զորքերը կարող են նաև հարձակումներ իրականացնել՝ կանխելու ուկրաինական զորքերի հակահարձակումը, ասում են ISW փորձագետները: