Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում


Փելոսին հանդիպումներ կունենա Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում

  • 01-08-2022 14:34:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Սինգապուր այցի ընթացքում կհանդիպի նախագահ Հալիմա Յակոբի և վարչապետ Լի Սյեն Լունի հետ:
 
Փելոսին հայտնել է, որ ասիական շրջագայության ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև Մալայզիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Թայվանն այդ ցանկում չի հիշատակվել։
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Փելոսին ծրագրել է օգոստոսին այցելել Թայվան, սակայն հրաժարվել է այդ մտքից կորոնավիրուսի պատճառով։ Պեկինը զգուշացրել էր, որ նրա հնարավոր այցը կղզի անհետևանք չի մնա՝ Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը