Ուկրաինան արդեն կարող է ոչնչացնել ռուսական օպերատիվ ուժերը 24 ժամվա ընթացքում


Ուկրաինան արդեն կարող է ոչնչացնել ռուսական օպերատիվ ուժերը 24 ժամվա ընթացքում

  • 02-08-2022 10:06:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են մեկ-երկու օրվա ընթացքում խոցել Ռուսաստանի կարեւոր թիրախները։ Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայում HIMARS-ների քանակը թույլ է տալիս միաժամանակ 168 հրթիռ արձակել, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
 
«Դա մահվան դատապարտված մոտ 100 թիրախ է: Եվ ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի օպերատիվ մակարդակի կարեւոր թիրախների քանակը մոտ 200 է՝ Խարկովից մինչև Խերսոն: 168-ը 200-ի դիմաց՝ դա միաժամանկյա պարտություն է մեկ օրվա ընթացքում», ասել է Արեստովիչը։ Նա նաև նշել է, որ Արևմուտքից Ուկրաինա բոլոր մատակարարումները «լավ կլիներ երկու անգամ բազմապատկել»։
 
ԱՄՆ-ն հաստատել է 550 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթն Ուկրաինային։ Երեկ Ուկրաինա են հասել եւս 4 HIMARS հեռահար հրթիռային կայանքներ, ինչպես նաեւ գերմանական հրթիռային նոր կայանքներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը