Բայդենը վավերացրել է Ուկրաինային ևս 550 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը


Բայդենը վավերացրել է Ուկրաինային ևս 550 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը

  • 02-08-2022 10:42:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է օրինագիծը, որով Վաշինգտոնը ևս 550 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային:
 
Այդ գումարը ենթադրում է պաշտպանական արտադրանքի տրամադրում, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ուսուցում:
 
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, նշել է, որ օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա զինամթերք HIMARS տեսակի և 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի համար:
 
Բլինքենի փոխանցմամբ, այս նոր փաթեթով ամերիկյան ռազմական օգնությունը Կիևին կհասնի 8 միլիարդ 700 միլիոն դոլարի:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը