Ուկրաինայի նավահանգիստներում պարենով բեռնված 68 նավ կա
02-08-2022 11:53:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ուկրաինայի նավահանգիստներում ներկայումս 68 նավ կա` 1,2 միլիոն տոննա բեռով, հաղորդում է Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչությունը։ Բեռների երկու երրորդը սննդամթերք է։
Նավահանգիստներում խարսխված նավերի պահեստներում 480 հազար տոննա հացահատիկ, կարագ և եգիպտացորեն կա։ Եվս 1 մլն տոննա հացահատիկ պահվում է ուկրաինական նավահանգիստների հացահատիկի տերմինալներում և պահեստներում։
Նախօրեին Օդեսայի նավահանգստից շարժվել էր ուկրաինական պարենով բեռնված առաջին նավը, որում եղել է 26 տոննա եգիպտացորեն։ Նավը պետք է Ստամբուլի ջրեր հասնի երեքշաբթի կեսօրին, որից հետո կուղևորվի Լիբանան։