Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի


Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

  • 02-08-2022 11:57:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ դատավորների միության կայքում։ Պապոյանին այդ պաշտոնում ընտրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
 
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
 
Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին Արմավիր քաղաքում:
2000–ականների սկզբին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում: 2006 թվականի հուլիս–սեպտեմբերին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում որպես ավագ մասնագետ:
 
Եղել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ, Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական։
 
Աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։ Դատավոր է եղել Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում։
 
2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
 
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նրան ընդգրկել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play