Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին


Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին

  • 02-08-2022 15:56:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:
 
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ մարզպետը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:
 
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ուսումնասիրել է Կոտայքի մարզի ունեցած պոտենցիալն ու հնարավորությունները և համոզված է, որ պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումներն ու համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
 
Մի շարք ուղղություններով քննարկումներ են ծավալվել, նախանշվել այն ուղիները, որոնք օղակ կդառնան Իրանի տարբեր նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման գործում:
 
Մարզպետն ու դեսպանն ընդգծել են կոնկրետ կետեր և ոլորտներ, որոնք մեկնարկ կդառնան առաջիկա համագործակցության՝
 
Զբոսաշրջություն և հյուրընկալություն
Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
Ինտենսիվ այգիների հիմնում
Կրթություն, մշակույթ և սպորտ
Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
Փորձի փոխանակման անհրաժեշտություն:
 
Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար զրուցակիցները կարևորել են համատեղ ջանքերի ներդրումը:
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play