Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ


Տայբեյում հայտարարել են, որ Պեկինի ռազմական ակտիվությանը կհակազդեն ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդմամբ

  • 03-08-2022 10:53:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Տայբեյն ի պատասխան Տայվանի նեղուցի շրջանում Պեկինի ռազմական ակտիվության ուժեղացման մտադիր Է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այդ մասին իր պաշտոնական կայքում հայտարարել Է Տայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
 
«Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաեւ սերտ շփումներ եւ փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի եւ հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում Էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ամբողջ Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված Է հաղորդագության մեջ:
 
Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ «մարտահրավեր Է նետել համաշխարհային կարգին, խախտել Է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում»: Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն Է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների եւ նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված Է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորն ազդում Է միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի վրա: Չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել Է Տայբեյ:
 
Այդ այցը դարձել Է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի առաջին այցելությունը կղզի վերջին 25 տարվա ընթաքում: ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել Է ամերիկյան կողմին, որ այցը, եթե այն կայանա, չի մնա առանց հետեւանքների, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Ի պատասխան Պեկինը հայտարարել Է ափի երկայնքով եւ Տայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play