Առաջին ոսկե մեդալը՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում


Առաջին ոսկե մեդալը՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

  • 03-08-2022 12:32:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր:
 
Եվս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը: Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել: 
 
Մինչ այդ պատանի մարզուհին 598.0 միավորով անցել էր կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ տեղով՝ 150.4 միավորով:
 
Հիշեցնենք՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն առաջին մեդալը նվաճել էր դարձյալ հրաձգություն մարզաձևից:
 
Հրացան ձևի մարզիկ Գագիկ Նիկողոսյանը, խոցելով 607.0 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ:
 
Եզրափակչում, չզիջելով դիրքերը, խոցել էր 252.1 միավոր և վերջնարդյունքում գրավել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
 
Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:
 
19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 8-ը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը