Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ


Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության առթիվ

  • 03-08-2022 13:17:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ։
 
«Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով։ Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։
 
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորվել էր ՊԲ մեկ զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play