ՀԱՊԿ քննարկմանը Հայաստանը կներկայացնի ֆինանսների նախարարության վարչության պետը


ՀԱՊԿ քննարկմանը Հայաստանը կներկայացնի ֆինանսների նախարարության վարչության պետը

  • 03-08-2022 13:23:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Համբարձում Մաթևոսյանը։
 
Օգոստոսի 8-10-ը Ռուսաստանի Դաշնություն մայրաքաղաքում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների փորձագետների խորհրդատվական քննարկումներ։
 
Հայաստանն այդ միջոցառմանը կներկայացնի ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ Արայիկ Եսայանը։
 
Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Համբարձում Մաթևոսյանը։
 
Արայիկ Եսայանը ՌԴ-ից վերադառնալուց 3 օր անց գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը