Դահրավում 6 ընտանիքի «Երեմյան Փրոջեքթսն» ավելի քան 13.5 միլիոն դրամի խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ է նվիրաբերել


Դահրավում 6 ընտանիքի «Երեմյան Փրոջեքթսն» ավելի քան 13.5 միլիոն դրամի խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ է նվիրաբերել

  • 03-08-2022 13:30:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 30-ին Արցախի Դահրավ գյուղում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում 6 ընտանիք նշեց իր նորամուտը։  
 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը առաջիններից էր, որ 2021 թվականի սեպտեմբերին միացել էր «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինասավորել էր մեկ տան կառուցումը։ Նախագծի մեկնարկից շուրջ մեկ տարի անց՝ արդեն բնակարանամուտին, «Երեմյան Փրոջեքթսը» որպես  նվեր արցախցի 6 ընտանիքի նվիրել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Ընդհանուր առմամբ, տրվել է ավելի քան 13.5 միլիոն դրամ արժողությամբ կենդանիներ՝ յուրաքանչյուր ընտանիքի կաթնատու կով, երինջ, մայրական կազմի խոզ,  հավեր և աքլորներ։ 
 
Ինչպես նշեց «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ գումարը հավաքվել է ընկերության ամբողջ թիմի կողմից.
 
«Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ շուրջ 2000 հոգի,  մեծ սիրով ու պատրաստակամությամբ է միացել այս ընտանիքներին աջակցության նախաձեռնությանը, բոլորն իրենց ներդրում են ունեցել, և «Երեմյան Փրոջեքթսի» անունից յուրաքանչյուր ընտանիքի այսօր նվիրաբերում ենք ընտանի կենդանիներ, խոզեր ու թռչուններ, որ կարողանան ապահովել իրենց կայուն զբաղածությունն ու ապրուստի միջոցը։ Մեր թիմը միշտ Արցախի և արցախցու կողքին է»,-ասել է Դավիթ Երեմյանը։ 
 
Բնակարանների հանձնման արարողությանը մասնակցում էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ծրագրի նախաձեռնող խմբի անդամները, աջակցող անհատներ և կազմակերպություններ Հայաստանից և Արցախից։ 
 
Նշենք, որ արդեն շահագործման են հանձնվել «Երեմյան Փրոջեքթսի»,  Հանրային հեռուստաընկերության, Երևանի քաղաքապետարանի, ԵՊՀ-ի «Արմսվիսբանկի» և «Դիջիթեյնի» համաֆինանսավորմամբ կառուցված բնակարանները։
 
Դահրավի այս նոր բնակարաններում կապրի շուրջ 20-ից ավելի երեխա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն