Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը


Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

  • 03-08-2022 21:47:43   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
 
Հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը, որը առաջացել է Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:
 
Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Հայաստանը վերջին օրերին իբր «խախտում» (չակերտները՝ Tert.am) է եռակողմ պայմանավորվածությունները, «սադրանքներ» (չակերտները՝ Tert.am) է իրականցրել երկու պետությունների սահմանամերձ հատվածներում ու Արցախի տարածքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմամբ՝  երկրի զինված ուժերը «համարժեք պատասխան միջոցներ» (չակերտները՝ Tert.am) են ձեռնարկում «իրենց ինքնիշխան տարածքում ռազմական սադրանքներին» (չակերտները՝ Tert.am)։
 
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
 
Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play