Հայ հանրության մոտ հարցեր են առաջանում խաղաղապահ առաքելության էության և բովանդակության մասին․ Նիկոլ Փաշինյան


Հայ հանրության մոտ հարցեր են առաջանում խաղաղապահ առաքելության էության և բովանդակության մասին․ Նիկոլ Փաշինյան

  • 04-08-2022 11:32:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. 2020 թվականի նոյեմբերից հետո մի շարք իրադարձություններ հայ հանրության մոտ առաջ են բերում խաղաղապահ առաքելության էության և բովանդակության հետ կապված հարցեր։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, 2020 թվականի դեկտեմբերին Հին Թաղերում և Խծաբերդում հայ զինծառայողների գերեվարումը և 2022 թվականի մարտին Փառուխի և Քարագլխի դեպքերը տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ։
 
Այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ճշգրտումը։ Գոյություն ունեն թեմայի վերաբերող ինստիտուցիոնալ հարցեր։ Եռակողմ հայտարարության 3-րդ կետում նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։
 
«Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում  հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հենց այդ տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն», ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նրա խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի աստորագրությունը բավարար են այդ մանդատը լիարժեք իրագործելու համար, իսկ եթե ոչ՝ պետք է քայլեր ձեռնարկել խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ, ասել է Փաշինյանը։
 
«Եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ: Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են 2020 թվականի նոյեմբերից, ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծեմների հասնելու համար ու հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել», ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը