ԵՄ-ն ԼՂ-ում հակամարտող կողմերին կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


ԵՄ-ն ԼՂ-ում հակամարտող կողմերին կոչ է անում՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

  • 04-08-2022 11:51:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵՄ իշխանությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, ասվում է Եվրոպական միության արտաքին գործերի ծառայության հայտարարության մեջ։
 
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ մասերում: Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի և տուժածների», - ասվում է հայտարարության մեջ։
 
«Անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղան, որպեսզի դրանց հիման վրա գտնվեն իրավիճակի կարգավորման ուղիներ», - ասվում է նաև փաստաթղթում։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը