Եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան, հենց այսօր. Փաշինյան
04-08-2022 12:14:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Փաշինյանը նշեց, որ Եռակողմ հայտարարության մեջ բառացի ասված է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Բայց Ադրբեջանը երբևէ չի էլ փորձել օգտվել Հայաստանի ընձեռած հնարավորությունից։
Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր էլ ասում են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան, հենց այսօր։ Հենց այսօր պատրաստ ենք ապահովել»,– ասաց նա։