Հայաստանը անձնագրային բաժինների հերթի կառավարման սարքեր նվեր կստանա


Հայաստանը անձնագրային բաժինների հերթի կառավարման սարքեր նվեր կստանա

  • 04-08-2022 12:26:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հերթերը կանոնակարգելու համար Հայաստանը որպես նվիրատվություն կստանա հերթերի կառավարման 23 համակարգ։ Հարցը ներառված է կառավարության օգոստոսի 4-ի նիստի օրակարգում։
 
Նվիրատուն Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնն է՝ ICMPD-ն։ Նվիրատվությամբ ստացվել են 27 600 եվրոյի հերթագրման սարքավորումներ, 8 500 եվրոյի՝ հերթագրման վահանակներ և 23 500 եվրոյի՝ հերթերի ավտոմատ կառավարման համակարգ։ Համակարգի ծրագրային ապահովումն ու տեխնիկական սպասարկումը 1 տարվա ընթացքում իրականացնելու է «Լայմ տեխ» ընկերությունը։
 
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անձնագրերի և վիզաների վարչության 5 ստորաբաժանումներում այժմ էլ առկա է հերթերի կառավարման համակարգ, սակայն կա հերթերի աճի միտում, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը