ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումից

  • 04-08-2022 13:05:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։
 
Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ։
 
«ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զոհերի հանգեցրած  զինված բախումների մասին տեղեկություններով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և հարազատներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», - ասվում է հայտարարությունում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը