Քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցը. ՀՀ ՊՆ


Քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակիցը. ՀՀ ՊՆ

  • 04-08-2022 19:31:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն