Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար


Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար

  • 04-08-2022 21:14:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։
 
Հանդիպման ընթացքում գեներալը բացատրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։
 
Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, լուսանկարում պատկերված դրոշների հատվածը ֆոտոշոփի միջոցով փակվել է մեր խմբագրության կողմից, քանի որ Հայաստանի Հանրապետության դրոշը պատկերված է եղել շրջված, ինչպես նաև առկա է եղել Ադրբեջանի դրոշը: Ուստի, մեր խմբագրությունը նպատակահարմար է գտել այդպես հայտնել  իր դիրքորոշումը կամ դժգոհությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը