Ռուս խաղաղապահները կկարողանան կանխել հետ վերադարձը պատերազմին․ Բոնդարև


Ռուս խաղաղապահները կկարողանան կանխել հետ վերադարձը պատերազմին․ Բոնդարև

  • 05-08-2022 12:14:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեռնային Ղարաբաղում սրացումը պայմանավորված է հակամարտության շրջանակներում մի շարք հիմնարար կետերի կարգավորված չլինելով, սակայն ռուս խաղաղապահները կկարողանան կանխել «հետ վերադարձը հայ-ադրբեջանական պատերազմին», նման կարծիք է հայտնել Ուսաստանի խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։
 
«Կարևորը սրացող հակամարտությունը ժամանակին արգելափակելն է», - գրել է նա՝ իր Telegram-ի ալիքում։
 
«Իրականում այս հակամարտությունը մարվել է, բայց չի լուծվել: Ավելին, այն մարվել է ռուս խաղաղապահների ուժերով, այլ ոչ թե հակառակորդ կողմերի բարի կամքով», - ասել է նա:
 
Բոնդարևի խոսքով՝ պատճառները, որոնք առաջացրել են հակամարտությունը վերացված չեն։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը