Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ


Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ

  • 05-08-2022 13:37:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաղորդագրություն
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: 
 
Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: 
 
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
 
ԱՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն