Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում. այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի. Արամ Սարգսյան


Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում. այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի. Արամ Սարգսյան

  • 05-08-2022 13:54:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի, ուստի տրամաբանական է, որ հայկական կողմը խնդիրը ՄԽ տեղափոխելու ջանքեր է գործադրում։
 
Բարեբախտաբար ՀՀ մոտեցմանը կողմ են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան։ Ես Արցախի կարգավիճակի քննարկման կողմնակիցն եմ ու այդ խնդրում ինձ աջակից եմ համարում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Ովքեր ՌԴ-ին են աջակցում, դեմ են Մինսկի խմբին, հետևաբար դեմ են կարգավիճակի քննարկմանը, հետևաբար աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային։ Սրանից պարզ ընտրության տարբերակ չկա։»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը