Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը


Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը

  • 05-08-2022 15:04:06   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է  ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը:
 
Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
 
Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի  հայտնագործության:
 
Խաղաղությու՛ն հոգուդ, հարգարժան դոկտոր...»
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play