Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին


Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

  • 05-08-2022 21:17:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիայի  քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ  այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և քաղաքացի Միքայել Մանուկյանի միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին: Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներեր՝ Մ. Մանուկյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play