Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժածներից 3-ը մահացել են


Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժածներից 3-ը մահացել են

  • 06-08-2022 12:35:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Երեկ Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից տուժած 4 անձանցից 3-ը մահացել են: Մյուս վիրավորը մնում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է NBC4 հեռուստաալիքը:
 
Ստացած վնասվածքներից մահացել է 29-ամյա տղամարդ, տարեց ամուսիններ, ովքեր Վիսկոնսին նահանգից Վաշինգտոն էին ժամանել՝ ամուսնության հոբելյանը տոնելու:
 
Նրանք բոլորը հարվածի տակ են հայտնվել ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց գտնվող Լաֆայետ այգում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը