ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»


ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»

  • 06-08-2022 13:02:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում։ Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`
 
դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության,
 
խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների,
 
փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ:
 
Միևնույն ժամանակ նախագծերի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը