Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում


Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

  • 08-08-2022 11:17:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում:
 
Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:
 
Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:
 
Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝
 
Ատրճանակ ձև
անհատական
Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր
Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր
թիմային
Արմեն+Էդիտա՝ 5-րդ տեղ
 
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն: 
 
Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:
 
Հիշեցնենք՝ մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից:
 
19 մարզաձևերում խաղարկվել է մեդալային 273 հավաքածու:
 
Երեկ՝ օգոստոսի 7-ին, կայացել է Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մասնակից 13 պետությունների մարզական պատվիրակությունների ներկայացուցիչները և պատանի մարզիկները:
Միջոցառման ավարտից հետո կայացել է Խաղերի պաշտոնական դրոշի փոխանցումը Յակուտիային: Հենց այնտեղ 2024 թվականի ամռանը կկայանան «Ասիայի երեխաներ» 8-րդ մարզական խաղերը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play