Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ


Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

  • 08-08-2022 11:41:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
 
«Ձեզ վերստին վստահվեց այդ բարձր պաշտոնը, ինչը վկայում է ՖԻԴԵ-ի, շախմատի ազգային ֆեդերացիաների ու շախմատային լայն հանրության կողմից Ձեր հանդեպ վստահության և  աջակցության մասին։
 
Շախմատը ոչ միայն խաղ է, ոչ միայն գաղափարների ու  բնավորությունների մրցակցություն, այլև տեխնոլոգիաների պայքար, որը ժամանակակից աշխարհում յուրովի խթանում է մարդկային ինտելեկտի զարգացմանը և գիտության առաջընթացին:
 
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, մասնագիտական պատրաստվածությունը և կազմակերպչական որակները կնպաստեն այս ինտելեկտուալ խաղի սահմանների ընդարձակմանն ամբողջ աշխարհում»,- մասնավորապես ասված է շնորհավորական ուղերձում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն