Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում


Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում

  • 08-08-2022 12:21:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ:
 
Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը