Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու դեսպանական համաժողովին


Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու դեսպանական համաժողովին

  • 08-08-2022 12:30:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու օգոստոսի 8-9-ը նախատեսված դեսպանների 13-րդ համաժողովին։
 
Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:
 
Նախատեսվում է, որ Բայրամովը ելույթ կունենա դեսպանների առջև։
 
Այս տարի դեսպանաժողովը Անկարայում կհավաքի արտերկրում և ԱԳՆ-ում աշխատող Թուրքիայի շուրջ 250 բարձրաստիճան դիվանագետների։ Հավաքի առաջնային թեմաներն են՝ դիվանագիտական շփումներն այլ երկրների հետ, իրավիճակն Ուկրաինայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, հացահատիկային միջանցքի մասին համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը