Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ


Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ

  • 08-08-2022 13:26:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական հանդիպումը կորեացի փորձագետների խմբի հետ, որը Կադաստրի կոմիտեի հետ գործակցում է Ազգային գեոպորտալի բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ կատարվել են քաղաքաշինական հարցերի վերաբերյալ մի շարք ճշգրտումներ՝ գեոպորտալում ընդգրկվող տեղեկատվությունն առավել ամբողջական և մատչելի դարձնելու համար: Անդրադարձ է եղել կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը գեոպորտալում արտացոլելու եղանակներին, քարտեզների ճշգրտման անհրաժեշտության դեպքում կոմիտեի լիազորությունների շրջանակին:
 
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և խորհրդական Արտավազդ Թարխանյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքաշինության բնագավառում լիազոր մարմնի գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ: Նրանք ընդգծել են պետական տարբեր կառույցներից ստացվող տվյալներն ու քարտեզագրական նյութերը մեկ համակարգում միասնական ձևաչափով ընդգրկելու, համադրելու, անճշտությունները վերացնելու և դրանցից օգտվելը մատչելի դարձնելու կարևորությունը:
 
Դիտարկվել են նաև ստեղծված հարթակում Քաղաքաշինության կոմիտեի գործունեությանն առնչվող տեղեկատվական բազայի ձևավորման, հեռանկարային պահանջների հիման վրա տվյալների թարմացման հնարավորությունները:
 
Հիշեցնենք, որ Ազգային գեոպորտալը ներդրվել է Կադաստրի կոմիտեի կողմից՝ ապահովելու համակարգված տարածական տվյալների հասանելիություն։ Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Ազգային գեոպորտալի մաս կազմող քարտեզագրական բաղադրիչի (https://maparmenia.am/arpis/) շնորհանդեսը: Վերջինս հնարավորություն է ընձեռում համացանցի օգտատերերին առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված: 
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն