ԱՀ Ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը


ԱՀ Ոստիկանությունում կիբեռհանցագործության մասին գրանցվել է հերթական հաղորդումը

  • 09-08-2022 10:44:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Oգոստոսի 8-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
 
Ըստ դիմողի,  ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ,  «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։
 
Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
 
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն