Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին


Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին

  • 09-08-2022 11:55:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Սինգապուրի՝ որպես  արագ զարգացած պետության օրինակը  լավագույնս է վկայում, որ երկրի փոքր չափերը ոչ միայն չեն կարող խոչընդոտել նրա զարգացմանը, այլև, ընդհակառակը, կարող են առավելություն և հաջողության գրավական լինել:
 
Մեր համատեղ քննարկումների, այդ թվում՝ անցյալ տարի Սինգապուր իմ այցի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում բազմիցս ենք խոսել թե՛ այդ մասին, թե՛ հայ-սինգապուրյան օրակարգի շուրջ: Այդ առիթով ես ջերմ հիշողություններ ունեմ, և ուրախ եմ, որ մեր տեսակետներում շատ ընդհանրություններ ենք արձանագրել:
 
Մեր ժողովուրդները մշտապես աչքի են մարդկային որակյալ կապիտալով: Հենց այս մեծագույն հարստությունն է ընկած հայ-սինգապուրյան հարաբերությունների հիմքում՝ լինելով խոստումնալից հեռանկարի գրավականը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն