Իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել, զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել. ԱՀ ՊՆ


Իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել, զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել. ԱՀ ՊՆ

  • 09-08-2022 12:36:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաղորդագրություն         
             
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն  կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները  կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
 
Օգոստոսի 8-ին , զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու  հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ  Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը  և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ 
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։   
                            
ԱՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն