Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք


Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք

  • 09-08-2022 14:26:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք։
 
The Washington Post-ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են։
 
«Ամենակարևոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը»,- հայտարարել է Զելենսկին և պնդել, որ ռուսները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։
 
Եվրամիության մի շարք երկրներում արդեն քննարկում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը։
 
Նման նախաձեռնությամբ է արդեն հանդես եկել Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան։
 
Փետրվարի 26-ից Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը։
 
Եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ և վիզաների կենտրոններ սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսների համար կարճաժամկետ շենգենյան վիզաների տրամադրումը։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը բացառել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական էմբարգոն, շեշտելով, որ նման քայլը հակասում է ԵՄ չափանիշներին։
 
Բրյուսելի պատժամիջոցները հիմնականում տարածվում են ոչ թե շարքային ռուսաստանցիների, այլ իշխանության ներկայացուցիչների, ռուսական էլիտաների դեմ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play