ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ (թարմացված). ՀՀ ԱԻՆ


ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ (թարմացված). ՀՀ ԱԻՆ

  • 09-08-2022 14:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը (վարորդ՝ Ա․ Ժ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1963 թ․), դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից այգում։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Freightliner» մակնիշի բեռնատարի վարորդը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ին (ծնված 1972 թ․), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև դուրս են բերել վարորդի, ուղևորներ՝ Ա․ Հ․-ի (ծնված 1953 թ․), Ս․ Հ․-ի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն